«ԱրմենՏելի» բաժանորդները Հայաստանի մարզերում այսուհետ կխոսեն ավելի ցածր գնով

«ԱրմենՏելի» բաժանորդները Հայաստանի մարզերում այսուհետ կխոսեն ավելի ցածր գնով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է իրավաբանական անձանց համար կանխավճարային սակագնային փաթեթների գործարկման մասին:

Սակագնային փաթեթները գործարկվել են Հայաստանի բոլոր մարզերում. «Արագածոտն Ցանց», «Արարատ Ցանց», «Արմավիր Ցանց», «Վայոց Ձոր Ցանց», «Գեղարքունիք Ցանց», «Կոտայք Ցանց», «Լոռի Ցանց», «Սյունիք Ցանց», «Տավուշ Ցանց» և «Շիրակ Ցանց»: Փաթեթները հնարավորություն են տալիս համանուն մարզում գտնվող բաժանորդներին յուրաքանչյուր օրվա ընթացքում իրականացնել անվճար զանգեր Beeline բջջային ցանցում` սկսած 6-րդ րոպեից: Օրվա ընթացքում զանգերի առաջին 5 րոպեները տարիֆիկացվում են 5 դրամ/րոպե սակագնով: Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:

Դեպի Beeline ֆիքսված և ՀՀ ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: SMS հաղորդագրություններ Beeline ցանցում և դեպի Հայաստանի ու ԼՂՀ-ի այլ բջջային ցանցեր կարելի է ուղարկել 19 դրամով, իսկ միջազգային ցանցեր` 30 դրամ սակագնով: Նշված սակագնային փաթեթների օրական բաժանորդավճարը կազմում է 1 դրամ:

«Միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ հաճախորդներին ընձեռվում է հնարավորություն օգտվել կապի ծառայություններից աննախադեպ ցածր գներով: Այսպես, օրինակ, «Արարատ Ցանց» սակագնային փաթեթի բաժանորդը կարող է իրականացնել անսահմանափակ քանակությամբ զանգեր Beeline բջջային ցանցում օրական ընդամենը 26 դրամով ներառյալ բաժանորդավճարը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---