20 հունվարի 2011 - 13:05 AMT
Թուրքիան և Ադրբեջանը կհամագործակցեն ռազմական ֆինանսավորման ոլորտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Անկարայում 2010-ի դեկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագիրը «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմական ֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին»:

Ադրբեջանի նախարարների սենյակին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ իրականացնել այդ համաձայնագրի իրագործման համար: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին հանձնարարավել է տեղեկացնել Թուրքիայի կառավարությանը համաձայնությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի մասին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: