Հայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանը նշանակվել է Իրանի հավաքականի ավագ

PanARMENIAN.Net - Հայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանը նշանակվել է Իրանի հավաքականի ավագ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել իրանական «Արաքս» թերում:

Իրանը մասնակցում է Ասիայի գավաթի մրցաշարին և հունվարի 19-ին 0:3 հաշվով հաղթել է ՄԱԷ-ի թիմին: Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թեմուրյանը: Իրանի հավաքականը 9 միավոր է վաստակել D խմբում և դուրս է եկել փլեյ-օֆ: Հունվարի 22-ին հավաքականը կհանդիպի Հարավային Կորեայի թիմի հետ:

Անդրանիկ Թեմուրյանը հանդես է գալիս որպես կիսապաշտպան: Նա իր կարիերան սկսել է Թեհրանի «Արարատ» ակումբում, այնուհետև խաղացել է անգլիական «Բոլթոն» և «Ֆուլհեմ» թիմերում: Այժմ նա խաղում է Թավրիզի «Տրակտոր» ակումբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---