20 հունվարի 2011 - 15:20 AMT
Վանես Մարտիրոսյանը մրցակից չի գտել փետրվարի 5-ին նախատեսված մենամարտի համար

Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տիտղոսակիր Վանես Մարտիրոսյանը (28-0, 17 КО, որը փետրվարի 5-ին պետք է 8 ռաունդից կազմված մենամարտ ունենար, մրցակից չի գտել:

Մարտիրոսյանի մենեջեր Սթիվ Ֆեդերը հայտնել է fightnews.com-ին, որ հայ բռնցքամարտիկը երկշաբաթյա նախապատրաստական փուլ կանցկացնի Ֆրեդդի Ռոուչի հետ, պատրաստ լինելու համար մարտին կայանալիք մենամարտին:

Մարտիրոսյանը ռինգ դուրս չի եկել 2010թ. հունիսին Ջո Գրինի հանդեպ մրցավարների որոշմամբ տարած դյուրին հաղթանակից հետո:

Մարտիրոսյանը WBA վարկածով աշխարհի չեմպիոն պուերտոռիկացի Միգել Կոտտոյի պոտենցիալ մրցակիցների ցուցակում էր, սակայն վերջինս ընտրեց նիկարագուացի վետերան Ռիկարդո Մայորգին: