20 հունվարի 2011 - 15:29 AMT
Էրիսլանդի Լարան պատրաստ է մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ

Կուբացի բռնցքամարտիկ Էրիսլանդի Լարան, որը հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում, հայտարարել է, որ կցանկանար մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ:

«Վանսեը, հավանաբար, չի ցանկանում կանգնել իմ ճանապարհին, իսկ ես շարունակում եմ առաջ շարժվել: Սակայն, եթե նա ցանկանա, մենք կարծում ենք, որ դա գերազանց մենամարտ կլինի, որը կգներ HBO հեռուստաալիքը: Վանեսն արդեն վեց տարի է մենամարտում է պրոֆեսիոնալ ռինգում և մինչ օրս չի պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ թեկուզ վաղը»,-մեջբերում է Լարային championat.ru-ն:

Եթե Լարան չհանդիպի Մարտիրոսյանի հետ, ապա հավանականություն կա, որ նա կարող է մենամարտել Ռիգոբերտո Ալվարես-Օստին տրոուտ մենամարտի հաղթողի հետ, որը կայանալու է հունվարի 29-ին: