20 հունվարի 2011 - 15:38 AMT
Դավիթ Նալբանդյան. Բերանկիսը լավ թենիսիստ է, սակայն, ցավոք, ես չկարողացա խաղալ նրա հետ ամբողջ ուժով

Դավիթ Նալբանդյանը, որն ավարտել է իր ելույթը Australian Open-ում վնասվածքի պատճառով, խոստովանել է, որ ծանր մեկնարկային խաղը Լլեյտոն Հյուիթի հետ թույլ չտվեց նրան առավելագույնս դրսևորել իրեն երկրորդ շրջանում:

«Լլեյտոնի հետ խաղը ուժասպառ արեց ինձ: Ինձ համար դժվար էր կենտրոնանալ: Ես կանչեցի բժշկին և նա ասաց ինձ, որ վտանգավոր է շարունակել խաղը, ուստի ես ավարտեցի խաղը»,-Նալբանդյանին է մեջբերում championat.ru-ն:

Նալբանդյանը խոստովանել է, որ Բերանկիսի հետ խաղում նա բոլորովին այլ հիմնավորում ուներ: «Նման մրցաշարում կարևոր է յուրաքանչյուր խաղը: Ես փորձեցի պայքարել, սակայն չկարողացա: Ակնհայտ է, որ Բերանկիսը լավ մարզիկ է: Ցավոք, ես չկարողացա խաղալ նրա հետ ողջ ուժով: Սակայն, ես վստահ եմ, որ նա առաջընթաց կունենա ապագայում»: