Հայաստանում դադարեցվել է iPad-ի վաճառքը

Հայաստանում դադարեցվել է iPad-ի վաճառքը

PanARMENIAN.Net - 2010-ի նոյեմբերի վերջից Հայաստանում կասեցվել է iPad-ի վաճառքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը` մեկնաբանելով այն փաստը, որ Orange Armenia-ն վաճառքից հանել է Apple iPad պլանշետային համակարգիչները, ինչպես նաև այդ արտադրանքի գովազդը: Նրա խոսքերով, iPad-ի վաճառքի դադարեցումը կապված է նրա հետ, որ France Telecom ըննկերությունների խումբը բանակցություններ է վարում Apple ընկերության հետ արտադրանքի գնի մասին:

«Մենք վաճառքից չենք հանել iPad-ը, ուղղակի համակարգիչների ոչ մեծ խմբաքանակը, որը բերվել է պարզելու համար iPap-ի պահանջարկը, իրացվել է: Բնականաբար, եթե ապրանքը վաճառքում չկա, հանվում է նաև գովազդը»,- ասել է Լիլիթ Մարտիրոսյանը:

2010-ի նոյեմբերի վերջին Orange Armenia-ն հայտարարել է Apple iPad-ի վաճառքի մասին: Ընկերությունը ներկայացրել է համակարգչի 4 մոդել. iPad Wi-Fi 16GB 290 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 16GB` 365 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 32GB` 415 հազար դրամ, iPad Wi-Fi + 3G 64GB` 470 հազար դրամ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---