20 հունվարի 2011 - 16:17 AMT
Հարավային Սուդանի անկախության օգտին քվեարկել է բնակչության 94-99,9%-ը

Հարավային Սուդանի ինքնորոշման մասին հանրաքվեի մասնակիցների գերակշռող մեծամասնությունը հանդես է եկել Սուդանի անկախության կողմից: Շաբաթվա ընթացքում շարունակվող հանրաքվեն ավարտվեց հունվարի 15-ին, տվյալները հրապարակվեցին 4 օր անց: Ընդ որում` անկախության օգտին քվեարկել է հարավսուդանյան նահանգների բնակչության 94-99,9%-ը, հաղորդում է vesti.ru-ն:

Հարավային Սուդանն Աֆրիկայի 54-րդ պետությունը կդառնա, իսկ նավթի 80% գտնվում է նոր պետության տարածքում: