Միխայիլ Բաղդասարով. Որքան շատ են քննադատում «Սուպերջեթը», այնքան մեծ է արտադրողի պատասխանատվությունը

Միխայիլ Բաղդասարով. Որքան շատ են քննադատում «Սուպերջեթը», այնքան մեծ է արտադրողի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Արմավիայի» առաջին «Սուպերջեթի» շահագործումը նախատեսվում է սկսել արդեն 2011թ. փետրվար-մարտին, ՌԲԿdaily-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: «Նրա առաջին չվերթը տեղի կունենա այդ ժամանակահատվածում»,-ասել է նա; Ըստ նրա, այժմ ընթացքի մեջ է օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը: Օդաչուները շարունակում են վերապատրաստումը իտալական Alenia Aeronautica ընկերությունում, որն աշխատում է «Սուխոյ» կորպորացիայի հետ համատեղ: Ապագայում «Սուպերջեթը» չվերթեր կիրականացնի ոչ միայն Մոսկվա, այլ նաև ընկերության ՌԴ բոլոր 22 երթուղիներում՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կրասնոդար, Նովոսիբիրսկ և այլն:

Ինչ վերաբերում է նախագծի քննադատությանը, ապա ընկերության նախագահն ասել է. «Քննադատությունը միայն նպաստում է նրան, որ արտադրողն ավելի պատասխանատու վերաբերվի իր աշխատանքին»:

Բաղդասարովը նշել է, որ ինքը ևս կմեկնի առաջին չվերթով: Ըստ նրա, ընկերությունը SSJ 5 ինքնաթիռների ձեռք բերման պայմանագիր ունի: «Նախատեսում ենք գնել նաև Boeing 777 և չվերթ կատարել Բանգկոկ ու Լոս Անջելես: Բանակցում ենք ամերիկյան շուկա դուրս գալու մասին: Այնժ արագ են աճում Չինաստանի ու Հնդկաստանի շուկաները: «Արմավիան» մտադիր է մինչ 2014թ. շահագործել արդեն 30 ինքնաթիռ»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---