20 հունվարի 2011 - 18:20 AMT
«Փյունիկ» ֆուտբոլի ակումբը հավաքի է մեկնել Սոչի

Հունվարի 20-ին Հայաստանի 2010 թվականի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Սոչի, որտեղ իր առաջին ձմեռային հավաքը կանցկացնի: Սոչի է մեկնել 20 ֆուտբոլիստ: Հավաքը կտևի մինչև հունվարի 30-ը, թիմը երկու ընկերական խաղ կանցկացնի՝ հունվարի 25-ին ու 27-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը:

Թիմի հետ հավաքին չի մասնակցի Էդգար Մանուչարյանը, որը 2011թ. խաղալու է Լվովի «Կարպատի» ակումբում:

Փետրվարի 3-17-ը «Փյունիկը» հավաք կանցկացնի արդեն Կիպրոսում, իսկ վերջին հավաքը հավանաբար տեղի կունենա Դուբայում: