Բագրատ Ասատրյան. 2010 թվականին ՀՀ ԿԲ-ն 150 մլն դոլարի ինտերվենցիա է կատարել20 հունվարի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - 2010թ. ՀՀ Կենտրոնական բանկը 150 մլն դոլարի ինտերվենցիա է կատարել արտաքին պահուստներից, հունվարի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, ՀՀ ԿԲ-ն դիմում է գնաճի զսպման այնպիսի միջոցների, որոնք արգելված են օրենքով, սակայն, նույնիսկ այդ դեպքում, երբ ազգային արժույթի փոխարժեքն աճեց 10 տոկոսով, գնաճը 2010թ. կազմեց ռեկորդային 9,5 տոկոս «Գնաճի զսպման հարցը լիովին դրվել է Կենտրոնական բանկի վրա, երկրի կառավարությունն ոչինչ չի անում այդ ուղղությամբ, իսկ նորմալ խորհրդարան մենք չունենք»,-ասել է Ասատրյանը: ՀՀ ԿԲ նախկին նախագահը գտնում է, որ շատ տարիներ անց ևս Հայաստանի արտահանումը կշարունակի կրճատվել, իսկ ներմուծումն՝ ավելանալ: «Մենք վաղուց ենք հայտարարել, որ որդեգրում ենք լողացող փոխարժեքի քաղաքականությունը, սակայն կրկին վերադառնում ենք գնաճի զսպման նման միջոցներին»,-հավելել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |