20 հունվարի 2011 - 19:24 AMT
«Dubai Cup»-ի առաջին հանդիպմանը Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը զիջեց «Ալ-Հիլյալին»

Հունվարի 20-ին Դոնեցկի «Շախտյորը» Դուբայում անցկացրեց առաջին հանդիպումը «Dubai Cup» առաջնության A խմբում: Հենրիկ Մխիթարյանի ակումբի հակառակորդը Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Հիլյալն» էր:

Մխիթարյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Երկրորդ խաղակեսում Միրչա Լուչեսկուն մի քանի փոփոխություններ կատարեց, այդ թվում նաև փոխարինեց Մխիթարյանին: Արդեն 48-րդ րոպեին «Ալ-Հիլյալը» բացեց խաղի հաշիվը: «Ալ-Հիլյալի» ֆուտբոլիստները ևս մեկ գոլ արձանագրեցին: Հանդիպման ավարտին Ադրիանոն կրճատեց հաշիվը, սակայն մեկ րոպե անց Սաուդյան Արաբիայի չեմպիոնները երրորդ գոլն իրացրեցին և 1:3 հաշվով հաղթանակ տարան:

Հունվարի 22-ին ուկրաինական ակումբն իր ուժերը կչափի սլովակյան «Ժիլինայի» հետ: