ՀՀ գլխավոր դատախազն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկեցին 2008թ. մարտի դեպքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հունվարի 20-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ Դատախազության հանրային կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և 10 անձանց մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մանրամասն ներկայացրեց 2008թ. մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ 10 անձանց մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ նախաքննական մարմնի կատարած աշխատանքը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ կարվի բավարար աշխատանք մարտի 1-ի 10 մահվան դեպքերի հնարավորինս բացահայտելու վերաբերյալ: Աղվան Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով պարոն Թոմաս Համմարբերգին` նշեց, որ 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ժամանակ 10 մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել և նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---