Առնո Բաբաջանյանը մի ողջ աշխարհ է հայ երաժշտության մեջ

Առնո Բաբաջանյանը մի ողջ աշխարհ է հայ երաժշտության մեջ

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակը: Բաբաջանյանը մի ողջ աշխարհ է հայ երաժշտության մեջ: Կարելի է անվերջ խոսել նրա տաղանդի, ինքնատիպության, հրաշալի երաժշտության և ոչ պակաս հիանալի կատարողական արվեստի մասին:

Նա սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում Կոնստանտին Իգումնովի դասարանում: Իգումնովը նրան դաշանակահար կատարողի փայլուն ապագա էր կանխատեսել: Նա դարձավ կոմպոզիտոր և մնաց որպես վիրտուոզ: Նրա երաժշտությունը, ֆիլմերի համար գրված երգերը հիրավի անմահ են: Հենց Բաբաջանյանն առաջին անգամ ԽՍՀՄ-ում ջազային երաժշտություն գրեց ֆիլմերի համար` դա «Առաջին սիրո երգն» էր: «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հաջողությունն անհնար կլիներ առանց նրա երաժշտության: Պատմում են, որ Մոսկվայում ռուս կոմպոզիտորները հարցրել են Բաբաջանյանին, թե որտեղ է նա ֆիլմի համար «գտել» նման «ռուսական» մեղեդի: Նա պատասխանել է. «Որտեղ եմ գտել, որտեղ եմ գտել… Ինքս եմ հորինել»:

Նա կյանքից հեռացավ 1983-ին: 1983-ի նոյեմբերի 11-ին Կամերային թատրոնում սպասում էին Ռոբերտ Ամիրխանյանին: Նա կես ժամ ուշացումող եկավ և, ոչինչ չասելով, բարձրացավ բեմ ու սկսեց նվագել…Դահլիճում բոլորը հասկացան, որ Առնո Բաբաջանյանը վախճանվել է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---