Ադրբեջանական ԶՈւ սանձազերծած հրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող

Ադրբեջանական ԶՈւ սանձազերծած հրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ զինծառայող

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ. մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլև դիվերսիոն գործողությունների փորձեր:

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը կատարվեց հունվարի 20-ին` շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ժամը 18.00-ի սահմանում Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության ու քարոզչության բաժինը:

Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմամատ մեծ է: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---