21 հունվարի 2011 - 12:32 AMT
Գևորգ Ղազարյանի «Կուբան» ակումբը 1:0 հաշվով հաղթեց «Քայրաթին»

Ռուսական «Կուբան» ակումբը թուրքական Բելեք քաղաքում հավաքի ժամանակ երեք ընկերական հանդիպում է անցկացրել: «Կուբանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը, 1:0 հաշվով հաղթել է «Քայրաթին»: Հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում: Կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վնասվածքի պատճառով բաց է թողել այդ խաղը:

Հունվարի 22-ին «Կուբանի» մրցակիցը լինելու է ուկրաինական «Օբոլոնը», հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը: