21 հունվարի 2011 - 12:55 AMT
Աշխարհում կոմերցիոն շահագործման են հանձնվել 17 LTE ցանցեր

Այսօր աշխարհում շահագործման են հանձնվել 17 LTE ցանցեր, այն դեպքում, երբ 2012-ին դրանց թիվը հասնելու է 64-ի: Global Mobile Suppliers Association-ի հաշվետվության տվյալների համաձայն, 70 երկրների 180 օպերատորներ ներմուծում են LTE, ընդ որում 128 ընկերություններ պատրաստվում են կոմերցիոն շահագործման 52 երկրներում, և ևս 52 օպերատորներ նախատեսում են թեստային ռեժիմով 4-րդ սերնդի կապ գործարկել 18 երկրներում: Առավել ակտիվ LTE ցանցեր կառուցում են ԱՄՆ-ում, Սկանդինավիայում և Ճապոնիայում:

Հայաստանում LTE ցանց գործարկել է ՄՏՍ-ը 2010-ի դեկտեմբերին: Մինչև սեպտեմբերի վերջ 4G ցանցն անցնելու է թեստային շահագործում, իսկ ապրիլի սկզբից սկսվելու է նրա կոմերցիոն կիրառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումները ցանցի ստեղծման համար կազմում են շուրջ 60 մլն դոլար: