21 հունվարի 2011 - 15:21 AMT
Պավել Ավետիսյան. Հայաստանը գինեգործության հնագույն կենտրոն է

Արենիի քարանձավում հայտնաբերված գինու պատրաստման և պահպանման սարքավորումները թույլ են տալիս մասնագետներին հայտարարել, որ Հայաստանը գինեգործության հնագույն կենտրոն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքերով, այդ գտածոներն եզակի են, քանի որ զարմացնում են օրգանական մնացորդների բացառիկ պահպանմամբ:

Ինչպես նշել է Պ. Ավետիսյանը, քարանձավում հայտնաբերված խաղողի կորիզների մնացորդները վկայում են այն մասին, որ քարանձավում գինի են պատրաստել, բայց մասնագետները սպասում են Կոպնեհագենի լաբորատորիայից ԴՆԹ-ի արդյունքներին:

Նա նաև հաղորդել է, որ հնագիտական աշխատանքների ավարտից հետո Արենիի քարանձավում բացվելու է թանգարան: