Պավել Ավետիսյան. Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում

Պավել Ավետիսյան. Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում

PanARMENIAN.Net - Արենիի քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Նրա խոսքերով, ներկա պահին միջազգային լաբորատորիաներում անցկացվում են քարանձավում հայտնաբերված հնագիտական գտածոների մի շարք հետազոտություններ, այդ թվում` աշխարհի ամենահին կոշիկի, որը նույնպես գտնվել է Արենիում:

Խոսելով մեկ այլ գտածոյի` մոտավորապես 12-15 տ աղջկա ուղեղի մնացորդների մասին, միջազգային հայ-իռլանդական-ամերիկյան հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը հայտնել է, որ աղջկա ուղեղում հայտնաբերվել է որդ: Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե որդը ուղեղում գտնվել է աղջկա կենդանության օրոք, թե մահվանից հետո է այնտեղ հայտնվել:

Արենիի քարանձավում հնագիտական պեղումներ կատարվում են 2007-ից: Նախնական հետախուզության արդյունքում հաջողվել է հաստատել, որ քարանձավն ունի էնեոլիթի դարաշրջանի 5-6 շերտ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---