Ռուսաստանաբնակ բարերարը ԼՂՀ ՊԲ-ին ծառայողական մեքենաներ է նվիրաբերել

Ռուսաստանաբնակ բարերարը ԼՂՀ ՊԲ-ին ծառայողական մեքենաներ է նվիրաբերել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին ընդունեց Արցախում գտնվող ռուսաստանաբնակ հայ բարերար Էդգար Արամյանին: Երկրի ղեկավարը երախտագիտություն հայտնեց բարերարին պաշտպանության բանակին ծառայողական մեքենաներ նվիրաբերելու համար` այն համարելով կարևոր հայրենանվեր ձեռնարկ: Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը այսուհետ էլ կշարունակվի` ընդգրկելով տարբեր ոլորտներ: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---