21 հունվարի 2011 - 19:05 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կորպորատիվ բաժանորդներին գրասենյակային ATC հնարավորություններ է առաջարկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մեր մեջ» կորպորատիվ փաթեթի բաժանորդների համար գործարկել է «Գրասենյակ» նորարարական ծառայությունը: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը, օգտագործելով գրասենյակային ATC հնարավորությունները, «Գրասենյակ» ծառայությունն ընձեռում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է մեկ ընդհանուր հեռախոսահամար, որով կատարված զանգերն այնուհետև կուղղվեն համապատասխան բաժին կամ աշխատակցին; ինտերակտիվ ձայնային պատասխանիչ, աշխատակիցների համարների խմբեր` զանգը խմբի այլ համարներին ուղղելու հնարավորությամբ և այլն: