Համարբերգը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել մարտի դեպքերի մասնակիցներին

Համարբերգը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել մարտի դեպքերի մասնակիցներին

PanARMENIAN.Net - ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասնակիցներին: «Բանտարկության մեջ գտնվող անձանց հարցը նախկինի պես անհանգստացնում է ինձ: Մենք ողջունեցինք Հայաստանի նախագահի համաներման հայտարարությունը, բայց և կոչ արեցինք երկրի ղեկավարությանը ազատ արձակել նաև մնացածներին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանտարկության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչներն ու կողմնակիցները քաղբանտարկյալներ են, Համարբերգն ասել է հետևյալը. «Մենք նշել ենք, որ մարտի 1-2-ի գործով դատապարտվածների դեպքում կան արդար դատավարության ապահովման հետ կապված խնդիրներ, և մենք գտնում ենք, որ այդ սկզբունքի խախտումը կատարվել է քաղաքական պատճառներով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---