22 հունվարի 2011 - 09:25 AMT
Հայաստանի առևտրային բանկերի վարկային հատկացումների ծավալը նոյեմբերի ավարտին կազմել է 912,1 մլրդ դրամ

Հայաստանի առևտրային բանկերի վարկային հատկացումների ծավալը նոյեմբերի ավարտին կազմել է 912,1 մլրդ դրամ, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ ավելանալով 3,2%-ով կամ 28,1 մլրդ դրամով: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 864,8 մլրդ դրամը հատկացվել է երկրի ռեզիդենտներին, իսկ 47,2 մլրդ` ոչ ռեզիդենտներին:

Բացի այդ, վարկային միջոցների 42,4%-ը հատկացվել է դրամով, իսկ 57,6%-ը` արտարժույթով:

Ընդ որում, հատկացված վարկերի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին` 190,4 մլրդ դրամ և առևտրին` 182,8 մլրդ դրամ: Սպառողական վարկերը կազմել են 154,7 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը` 86,2 մլրդ դրամ, շինարարության ոլորտում` 70,8 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղատնտեսական վարկերի ծավալը նոյեմբերի վերջում կազմել է 48,6 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում` 38,6 մլրդ դրամ, տրանսպորտի ու կապի ոլորտում` 25,6 մլրդ դրամ: