22 հունվարի 2011 - 10:39 AMT
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին

Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխայիլ Սահակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: