Թուրքիայում հրապարակվել է այն լրագրողների ցուցակը, որոնց նախատեսվում էր վերացնել Bayloz ծրագրի համաձայն

PanARMENIAN.Net - Bayloz (Մահակ) ծրագրին վերաբերող փաստաթղթերի թվում հայտնաբերվել է այն թուրք լրագրողների ցուցակը, որոնց նախատեսվում էր վերացնել առաջին հերթին: Ըստ Bugun թերթի մեկնաբան Ահմեդ Տաշգետիրենի, եթե այդ ցուցակը հայտնաբերվի, ապա Թուրքիայում իրոք կա «ստվերային պետություն»: Լրագրողը չի կասկածում, որ փաստաթուղթը կեղծիք չէ:

Ցանկում են Թուրքիայի մտավորականներից շատերը, այդ թվում նաև Հրանտ Դինքը: Ցուցակում են նաև Հույների ուղղափառ պատրիարք Բարղուդոմեոս Առաջինը, Bugun թերթի մեկնաբան Ահմեդ Տաշգետիրենը, «Սաբահ» թերթի լրագրող Նազլի Իլչակը, Մեհմեդ Ալթանը Star թերթից և այլոք:

Շեշտը դրված է հայազգի լրագրողներ՝ «Զաման» թերթի լրագրող Էթյեն Մահչուբյանի ու Taraf թերթի մեկնաբան Սևան Նիշանյանի վրա: Ըստ Մահչուբյանի, որպես առաջին թիրախ պատահական չէր ընտրվել Հրանտ Դինքը: «Դինքը գլխավոր հայկական շաբաթաթերթի խմբագիրն էր: Նա սերտ կապեր ուներ Կոնստանդնուպոլսի պատրիարքի հետ: Այդպիսով, նրա սպանությունն «անիմաստ» չէր: Նրա սպանության հիմնական նպատակն էր տպավորություն ստեղծել, թե Արևմուտքը Թուրքիայի թշնամին է»,-ասել է Մահչուբյանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---