22 հունվարի 2011 - 14:10 AMT
Կիպրոսում տեղի կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո

Հունվարի 23-ին Կիպրոսում տեղի կունենա 4 տարի առաջ Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառմանը, որը կազմակերպել է «Հրանտ Դինքի բարեկամները» կազմակերպությունը, հանդես կգան «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանը և Կիպրոսի համալսարանի թուրքագիտության դեպարտամենտի ղեկավար Նիյազի Ղըզիլուրեկը, հաղորդում է Gibrahayer-ը: