Հաստատվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2011թ. գործունեության ծրագիրը

Հաստատվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2011թ. գործունեության ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) 18-րդ նիստը: Նիստը բացել է խորհրդի նախագահ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես ՀՀ կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, նիստում ամփոփվել է հիմնադրամի գործունեությունը 2010թ. և հաստատվել է 2011 թվականի ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա, այս տարի առաջնային է լինելու կրթության ոլորտը, միաժամանակ կշարունակվի ընթացիկ ծրագրերի իրագործումը՝ 2009-ին մեկնարկած «Տաթևի վերածնունդը» զբոսաշրջության ոլորտում և 2010թ. մեկնարկած ուռուցքաբանության կենտրոնի ստեղծումը առողջապահության ոլորտում:

Անդրադառնալով ՀԱՄՀ բյուջեին, կառույցի ղեկավարը պարզաբանել է, որ այն բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջինը կազմում են աշխատավարձերի ընթացիկ ծախսերը, մարքեթինգային ծախսերը և այլն: «2011-ին ծախսերը մի փոքր կգերազանցեն 2010թ. ցուցանիշը՝ 1,2 մլն դոլար, որի մի մասը ֆինանսավորում է պետությունը, մյուս մասը՝ մասնավոր հատվածը, քանի որ անհրաժեշտ է ունենալ մի գրասենյակ, որը կզբաղվի կրթության ոլորտի ծրագրերով: Երկրորդ բաղադրիչը յուրաքանչյուր ծրագրի նպատակային ֆինանսավորումն է: «Տաթևի վերածնունդ» ծրագրի համար 2010թ. հատկացվել է 20 մլն դոլար, որին 2011-ին կհավելվի ևս մի քանի միլիոն: Միջուկային բժշկության զարգացման համար 2010թ. ուղղվել է 5 մլն եվրո, իսկ 2011-ին կհատկացվի ևս 3 մլն եվրո, իսկ կրթության ծրագրի ֆինանսավորումը դեռ չի հաստատվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---