Հայաստանի հյուսիսում զբոսաշրջության զարգացման ծրագիրը մեկնարկում է 2011 թվականին

Հայաստանի հյուսիսում զբոսաշրջության զարգացման ծրագիրը մեկնարկում է 2011 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նպատակ ունի իրականացնել (ՀԱՄՀ) «Հյուսիս-Հարավ» զբոսաշրջության ոլորտի զարգացման լայնածավալ ծրագիրը: Ինչպես ՀՀ կառավարության մամլո կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, 2010թ. հիմնադրամն իրականացրեց «Տաթևի վերածնունդ» նախագծի առաջին փուլը, որը նշանավորվեց աշխարհի ամենաերկար հետադարձ ճոպանուղու կառուցմամբ: Մեկնարկեց նաև վանական համալիրի վերակառուցումը, մասնավորապես, վերականգնվեց հնամենի ձիթարանը: Ըստ նրա, այդ ծրագրերը կշարունակվեն մի քանի ուղղություններով. ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջային ապրանքների ներկայացում և 6 մերձակա գյուղերի ընդհանուր բարեկարգում:

Այդ առնչությամբ Բեկոր Փափազյանը հավելել է, որ միաժամանակ 2011-ին կմեկնարկի զբոսաշրջության զարգացման ծրագիրը երկրի հյուսիսում՝ «Հյուսիսային միջանցք», որը Լոռիից կձգվի մինչև Գորիս, այնուհետև՝ Տաթև: ՀԱՄՀ գործադիր տնօրենը հայտնել է, որ կկատարվեն անհրաժեշտ ներդրումների հաշվարկներ և համապատասխան աշխատանքները կմեկնարկեն:

«Մասնագետները տեսնում են «Հյուսիս-Հարավ» նախագծի զարգացման մեծ ներուժ»,-հավելել է հիմնադրամի անդամ Արտաշես Ղազախեցյանը: Նա հայտնել է, որ 2011 թվականին «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրականացման շրջանակներում կավարտվի մերձակա տարածքների բարեկարգումը, կստեղծվեն հանգստի գոտիներ, կկառուցվի հյուրանոցային համալիր:

Պետք է նշել, որ 2010 թվականի արդյունքներով ճոպանուղին տեղափոխել է մոտ 9 000 ուղևոր, որոնց 30 տոկոսը կազմում են տեղաբնակները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---