Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Թբիլիսին պետք է իր համար նոր դեր հնարի

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պաշտոնական Թբիլիսին պետք է իր համար նոր դեր հնարի

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները փորձում են Արևմուտքի քաղաքական հանրությանը համոզել, որ իրենց երկիրը նախկինի պես կարևոր խաղացող է հարավկովկասյան տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշել է, որ 2008 թվականի օգոստոսի իրադարձությունները բացահայտեցին ինչպես արևմտյան, այնպես էլ վրացական տարածաշրջանային քաղաքականության ողջ վնասարարությունը: «Ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանն Արևմուտքի դաշնակցից վերածվեց գլխացավանքի, ինչը, իհարկե, նվազեցրեց նրա նշանակությունը տարածաշրջանում: Ստեղծված իրադրության մեջ բոլորովին բնական է, որ պաշտոնական Թբիլիսին պետք է իր համար նոր դեր հնարի: Եվ ահա այս տարվա հունվարի 17-ին, գտնվելով Ադրբեջանի մայրաքաղաքում, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հանդես գալ որպես միջնորդ: Կարծում եմ` Սահակաշվիլիի ներկայիս այցը Հայաստան պետք է դիտարկել հենց տարածաշրջանում իրենց դերն ընդգծելու` Վրաստանի իշխանությունների ցանկության տեսակետից: Անցյալ շաբաթ ելույթ ունենալով «American Enterprise» ռազմավարական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտում` Սահակաշվիլին տեղի փորձագետներին համոզում էր, որ իր երկիրը կարևոր ազդեցություն է ձեռք բերել տարածաշրջանում: Այժմ եկել էպոպուլիստական հայտարարությունների միջոցով դա «ապացուցելու» հերթը »,- ընդգծել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---