Մոտ ապագայում հայ-վրացական սահմանն ավելի հեշտ կլինի հատել

Մոտ ապագայում հայ-վրացական սահմանն ավելի հեշտ կլինի հատել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ նախնական գնահատմամբ, 2010թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է տասնմեկ տոկոսով: Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին գոհունակությամբ են խոսել հումանիտար ոլորտում փոխգործակցության մասին, որի օրինակներից մեկն էլ երկու նախագահների նախաձեռնությամբ անցկացված հայ և վրացի դպրոցականների օլիմպիադան է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-վրացական սահմանի հատման գործընթացներն առաջիկայում ավելի դյուրին, թափանցիկ, տրանսպորտային միջոցների համար բաց դարձնելու մասին, որպեսզի ավտոմեքենաները գրեթե առանց կանգ առնելու ընթանան մի երկրից մյուսը, ինչպես դա արվում է եվրոպական մի շարք պետություններում: Երկու երկրների նախագահները կարևորել են նաև տնտեսական համագործակցության զարգացման ճանապարհին արհեստականորեն ստեղծվող բյուրոկրատական խոչընդոտների վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---