24 հունվարի 2011 - 11:10 AMT
Մարգարիտա Գասպարյանը Australian Open-ի առաջին շրջանում հաղթել է Միխո Կովասեին

Հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, Ավստրալիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարի մեկնարկային խաղում 6:1, 4:6, 7:5 հաշվով հաղթել է Միխո Կովասեին (Ճապոնիա):

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը, Գասպարյանի հաջորդ մրցակիցը լինելու է Սաբինա Շարիպովան (Ուզբեկստան):

2010-ի դեկտեմբերին Մարգարիտա Գասպարյանն ուկրաինուհի Աննա Պոզնիխիրենկոյի հետ հասել է մինչև Orange Bowl պատանեկան մրցաշարի եզրափակիչ, որն ընթացել է ԱՄՆ-ում: