Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները դասախոսություններ կկարդան Հայաստանում ժամանակակից գենետիկայի վերաբերյալ24 հունվարի 2011 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Եվրոպայի կենսաքիմիական ընկերակցությունների դաշնության հետ համատեղ (FEBS) փետրվարի 20-26-ը Երևանում կազմակերպում է ժամանակակից գենետիկայի վերաբերյալ դասախոսությունների շարք, հունվարի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» նախագահ Արսեն Գասպարյանը: «Միջոցառմանը, որտեղ կներկայացվեն գենետիկայի վերջին նվաճումները, կմասնակցեն 13 ականավոր գիտնականներ տարբեր երկրներից, այդ թվում նաև Երևան կժամանի բրիտանացի կենսաքիմիկոս, բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2001թ. դափնեկիր Տիմոտի Հանթը: Դասախոսություններով հանդես կգան նաև 5 հայ գիտնականներ»,-ասել է նա: Իր հերթին կազմակերպության հասարակայնության հետ կապերի համակարգող Հովակիմ Զաքարյանը նշեց, որ դասախոսությունների թեման՝ գենետիկ անկայունությունը, շատ ակտուալ է այսօր: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ հեցն գենետիկ անկայունությունն է, օրինակ, այնպիսի հիվանդության պատճառը, ինչպիսին է քաղցկեղը: Իմունային համակարգը ևս կախված է գենետիկ անկայունությունից: Այդ թեմային մեր բուհերում պատշաճ ուշադրություն չի դարձվում»,-ասել է նա: Զաքարյանը հավելել է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 30 հայ և 19 օտարերկրացի ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, ՌԴ-ից, Կանադայից: «Արտերկրի մասնակիցների այցելությունը հոգում է FEBS-ը, իսկ գիտնականներն անվճար են կարդում այդ դասախոսությունները»,-ասել է Զաքարյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |