Թուրքիայի իշխանությունները դեմ են Հրանտ Դինքի հուշարձանի տեղադրմանը Ստամբուլում

PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի շրջանի իշխանությունները թույլ չեն տալիս քանդակագործ Մեհմեդ Աքսոյին կանգնեցնել Հրանտ Դինքի հուշարձանը նրա սպանության վայրում: Քանդակը կոտրած թևով փոքր աղավնու տեսք ունի:

Ըստ Աքսոյի, նախկինում շրջանի իշխանությունները տվել էին նման թույլտվություն, սակայն, հետո ետ կանչեցին այն: «Նրանք հայտարարեցին, որ ապակին, որի վրա այն կանգնեցվելու է, կարող է անցորդների ընկնելու պատճառը դառնալ: Ես այլ ապակի գտա, սակայն, միևնույն է, թույլտվություն չեն տալիս: Հումանիզմին նվիրված հուշարձանն ու նույնիսկ կոտրած թևով փոքր աղավնին բավական են ոմանց վախեցնելու համար»,-ասել է թուրք քանդակագործը:

Շիշլի շրջանի մերժումը փոխանցել է շրջանի փոխղեկավար, ազգությամբ հայ Վազգեն Բարինը: Ըստ Բարինի, Աքսոյը որոշել է իր քանդակը նվիրել Դինքի հիշատակին, թեև այն պատրաստ էր մինչ նրա սպանությունը: Աքսոյը նշել է, որ չի ժխտում, թե քանդակը մինչ լրագրողի մահն է պատրաստվել: «Ես ասել եմ այդ մասին Դինքի ընտանիքին, նրանք դեմ չեն: Ես որևէ վարձատրության ակնկալիք չունեմ»,-ասել է նա, գրում է թուրքական Hurriyet Daily News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---