Մևլութ Չավուշօղլուն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

Մևլութ Չավուշօղլուն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը կայացել են ԵԽԽՎ նախագահի ընտրությունները: Ինչպես հայտնում է ABhaber-ը, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Մևլութ Չավուշօղլուն, որը ներկայացնում է Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը:

Վեհաժողովը ոչ պաշտոնապես գլխավորում է մեկ տարով ընտրված նախագահը: Պրակտիկայում նախագահի պաշտոնը երեք տարին մեկ ռոտացիայի կարգով մի քաղաքական խմբից անցնում է մյուսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---