Կառավարությունն ու մասնավոր հատվածը խթանում են հիդրոէներգետիկայի զարգացումը Հայաստանում25 հունվարի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Երևանում ամփոփել են էներգետիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է նորվեգական Norsk Energi-ին «Հիդրոէներգետիկա» ընկերության հետ համատեղ: Իր ակտիվ աջակցությունն այդ նախագծին ցուցաբերում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորման առաջատարն է, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Աջակցություն վերարտադրվող էներգետիկային» հայ-գերմանական հիմնադրամի ծրագիրը, որ ֆինանսավորում է գերմանական KfW բանկը, ինչպես նաև Երևանի պետական ճարտարապետության ու շինարարության համալսարանը: Ինչպես ասել է Norsk Energi ընկերության նախագծի ղեկավար Իյուն Ջու Յին, ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի ԱԳՆ կողմից և ուղղված է փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հնարավորությունների զարգացմանը: Ծրագրի արդյունավետությունն նրանում է, որ բացահայտվում է ներդրումային ներուժը, քանի որ երիտասարդ մասնագետները, ծանոթանալով ոլորտի առանձնահատկություններին, բիզնես-ծրագիր են կազմել 6 ՀԷԿ-երի համար: «Հայաստանը շահագրգռված է զարգացնել մաքուր էներգետիկայի ոլորտը և կարևորում է բնապահպանական խնդիրները»,-նշել է նա: Իր հերթին հայ-գերմանական հիմնադրամի տնօրեն Գևորգ Թումանյանը նշել է, որչ հիդրոէներգետիկայի զարգացումը կառավարության գերակայություններից մեկն է գիտելիքահեն տնտեսության ձևավորման շրջանակներում: «Հիդրոէներգետիկան մեծ հեռանկարներ ունի, իսկ դա իր հերթին պրոֆեսիոնալների առկայություն է ենթադրում»,-ընդգծել է նա: Այդ առնչությամբ նա հավելել է, որ հիմնադրամը պատրաստ է շարունակել «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի աջակցության ծրագիրը»: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որը ծրագրի ակտիվ մասնակիցներից է, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել լավագույն ուսանողների գործնական պարապմունքները` հետագայում աշխատանք առաջարկելով նրանց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |