Հայաստանի ջրային ոլորտում ներդրումները 2010-ին կազմել են 25 մլրդ դրամ25 հունվարի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ջրային տնտեսության ոլորտում նկատվել են ներդրումների ծավալների մեծացման տեմպեր, որոնք 2010-ին կազմել են 25 մլրդ դրամ, որի արդյունքում վերականգնվել է հազար կմ երկարությամբ խողովակաշար: Այդ մասին Երևանում հունվարի 25-ին մամլո ասուլիսում ասել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: «Զարգացման այն տեմպերը, որոնք ապահովել են ջրառ իրականացնող ընկերությունները, հուսով եմ, շարունակվելու են 2011-ին»,- ասել է նա: Ինչ վերաբերվում է ոռոգման ջրի սակագների բարձրացմանը, ապա, նրա խոսքերով, 2010-ին սակագինը կազմել է 1 խմ համար 11 դրամ, և առաջիկայում թանկացում չի լինի: Երևանում սակագինը հաստատվում է օպերատորի կողմից պայմանագրի հիման վրա, մասնավորապես, «Երևան Ջուրը» Երևանում հաստատել է 1 խմ համար 181 դրամ սակագին, «Հայջրմուղկոյուղին»` 80 դրամ, իսկ «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Լոռի-ջրմուղկոյուղին»` 172-174 դրամ: Միաժամանակ, Անդրեասյանի խոսքերով, 2010-ին մեկ ժամով ավելացել է Երևանում ջրամատակարարման միջին ցուցանիշը` մինչև 21 ժամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |