2011թ. մարտից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կենսաթոշակները կտրամադրի պլաստիկ քարտերով

2011թ. մարտից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կենսաթոշակները կտրամադրի պլաստիկ քարտերով

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ։

2011թ. մարտից թոշակառունեըը հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով: Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ «Թոշակային արտոնություն» և Փաթեթ «Թոշակային ստանդարտ», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում:

Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։

Կենսաթոշակը քարտով ստանալու համար թոշակառուներին անհրաժեշտ է դիմել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր:

Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու. Հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---