2010-ին Հայաստանից արտահանումն ավելացել է 1011.4 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 4794.3 մլն դոլար` 2009-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 18.9 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 12.1տոկոսով:

Միաժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 1011.4 մլն դոլար` 2009-ի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելանալով 42.4 տոկոսով, իսկ ներկրումը կազմելէ 3782.9 մլն դոլար` ավելանալով 13.9 տոկոսով:

Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2010-ին կազմել է 2771.5 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---