«Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցեն ինովացիաների ոլորտում25 հունվարի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Ռուսհամագործակցությունը» և ՀՀ ԳԱԱ-ն ինովացիաների ոլորոտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունում, համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովի հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի ներկայացուցիչների հետ՝ Գևորգ Վարդանյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը կարևորվել է ՀՀ երիտասարդ գիտնականների մասնակցությունը ինովացիոն զարգացման ազգային համակարգի զարգացմանը, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջազգային ծրագրի իրագործմանը: Քննարկվել են համագործակցութանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Ինովացիոն համագործակցության հայ-ռուսական կենտրոնի բազայի վրա: Առաջին հերթին նախատեսվում է կազմակերպել գիտաժողով,որտեղ կարծարծվեն գիտության առաջատար ոլորտներին առնչվող խնդիրներ: Առավել հետաքրքիր զեկույցները կընդգրկվեն հոդվածների ժողովածուի մեջ: Նախագծերի իրականացման համար կստորագրվի շրջանակային համաձայնագիր:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |