Հայաստանում Dial-up օգտագործողների թիվը 2008-ի համեմատ 16 անգամ նվազել է

Հայաստանում Dial-up օգտագործողների թիվը 2008-ի համեմատ 16 անգամ նվազել է

PanARMENIAN.Net - Dial-up Arminco բաժանորդների քանակը կազմում է շուրջ 360 մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Arminco-ի տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը: Նրա խոսքերով, Հայաստանում Dial-up օգտագործողների թիվը 16 անգամ նվազել է 2008-ի համեմատ, այնուամենայնիվ ընկերությունը մտադիր չէ դադարեցնել Dial-up կապի տրամադրումը: «Դեռ կան մարդիկ, որոնք իրենց նախասիրություններից ելնելով, օգտագործում են Dial-up, և քանի դեռ մենք ունենք Dial-up թեկուզ մեկ բաժանորդ, մենք կշարունակենք տրամադրել այդ ծառայությունները»,- ասել է նա:

Dial-up-ը ինտերնետի ցանցում ելք է մոդեմի և սովորական հեռախոսային լարի օգնությամբ: Ժամանակակից մոդեմային միացումների առավելագույն արագությունը տեսականորեն կազմում է 56 կբթ/վ, թեև պրակտիկայում արագությունը հազիվ հասնում է 40-45 կբթ/վ, իսկ հիմնականում գտնվում է 30 կբթ/վ մակարդակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---