ՀՀ Տրանսպորտի նախարարություն. Հայաստանն ուշադիր հետևում է իր հարևանների ռազմավարական տրանսպորտային ծրագրերի իրականացմանը

ՀՀ Տրանսպորտի նախարարություն. Հայաստանն ուշադիր հետևում է իր հարևանների ռազմավարական տրանսպորտային ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն ուշադիր հետևում է իր հարևանների ռազմավարական տրանսպորտային ծրագրերի իրականացմանը, հունվարի 25-ին հայտնել է երկրի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս ե/գ շինարարության մասին հարցին: «Մենք հետևում ենք այդ գործընթացին, և ոչ միայն Վրաստանում: Իմ կարգադրության համաձայն, ամեն ամիս տրամադրվում են հարևան պետությունների ռազմավարական ծրագրերը, որոնք մենք փորձում ենք հսկողության տակ պահել` տարածաշրջանում փոխադրման հետ կապված խնդիրների համակարգման նպատակով»,- ընդգծել է նա:

Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմի հայտարարության համաձայն, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային հաղորդակցության 76 կմ-անոց թուրքական հատվածի շինարարությունը հաջող կերպով շարունակվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը: Նրա խոսքով` ԲԹԿ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկու կեսկիլոմետրանոց թունելներ, երեք ուղեկամուրջներ, 12 վերգետնյա անցումներ և թուրք-վրացական սահմանում` մեկ երկաթուղային կայարան: Հատվածում շարժման արագությունը պլանավորվում է ժամում 120 կմ-ի մակարդակում: 2012-ին շահագործման հանձնելուց հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով նախատեսվում է տեղափոխել 1,2 մլն մարդ և 3,5 մլն տոննա բեռ, 2034-ին ուղևորափոխադրումների ծավալը հասնելու է 7.8 մլն մարդու, բեռնափոխարդումների` 21.5 մլն տոննայի:

ԲԹԿ նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել երկաթուղային մայրուղու նոր 105 կմ-անոց ճյուղ, որի 76 կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով, 29 կմ-ը` Վրաստանի: Միջանցքի անցումային կարողությունը գտնվելու է 17 մլն տոննա բեռների մակարդակում: Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կազմելու 1 մլն ուղևոր և 6.5 մլն տոննա բեռ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---