Ալեքսանդր Իսկանդարյան. Մոսկվան լուրջ դեր է ստանձնել Ղարաբաղի շուրջ բանակցություններում

Ալեքսանդր Իսկանդարյան. Մոսկվան լուրջ դեր է ստանձնել Ղարաբաղի շուրջ բանակցություններում

PanARMENIAN.Net - Վրաստանում 5-օրյա պատերազմից ի վեր Ռուսաստանը լուրջ դեր է ստանձնել Ղարաբաղի շուրջ բանակցություններում և պատմության մեջ առաջին անգամ անում է դա մյուս միջնորդների համաձայնությամբ: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի մասին, քաղաքագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի խնդիրն է ապահովել կապը հակամարտող կողմերի միջև, երկկողմ հանդիպումների կազմակերպման համար, ինչպես նաև բանակցային գործընթացի միջազգայնացումը: Հենց այդ խնդիրն է կատարում ՄԽ-ն արդեն 18 տարի»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---