Ալեքսանդր Իսկանդարյան. Դավութօղլուի հայտարարության մեջ քաղաքական ճարտասանություն կա

Ալեքսանդր Իսկանդարյան. Դավութօղլուի հայտարարության մեջ քաղաքական ճարտասանություն կա

PanARMENIAN.Net - Այն, ինչ ասում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, պարզապես քաղաքական ճարտասանություն է այն գծով, որին նա հավատարիմ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հիշեցրեց, որ իշխող «Արդարության և զարգացման» կուսակցությունից Դավութօղլուի քաղաքականությունը հիմնված է «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի վրա: «Իսկ այն, որ նա ասում է, թե Հայաստանն ու Թուրքիան ոչ թե թշնամիներ են, այլ պոտենցիալ բարեկամներ, պարզապես խոսքեր են, որոնք կոչված են մեծացնել Թուրքիայի ազդեցությունը սահմանակից երկրների վրա: Նման հռետորականությունը նրա շուրթերից հնչում է ոչ միայն Հայաստանի հասցեին»,- նկատեց Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---