Բակո Սահակյան. Մենք Ռուսաստանի հետ միասին կիսում ենք ծանր կորստի ցավը

Բակո Սահակյան. Մենք Ռուսաստանի հետ միասին կիսում ենք ծանր կորստի ցավը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Մեծարգո Դմիտրի Անատոլիի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության բոլոր զոհերի և տուժածների ընտանիքներին:

Իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Ռուսաստանին: Մենք ձեզ հետ միասին կիսում ենք ծանր կորստի ցավը», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---