ՀԲ. Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսական աճի հաշվին

ՀԲ. Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսական աճի հաշվին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մասնակցեց «Գյուղական համայնքների մրցունակության և ռեսուրսների կառավարման բարձրացումը» խորգարգով քննարկումներին, որոնք կազմակերպվել էին ՀՀ Հանրային խորհրդի կողմից` Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ: Ինչպես հաղորդեց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Ապպին, ներկա պահին ՀԲ-ն մի շարք ծրագրեր ունի, որոնք նախապատրաստական փուլում են գտնվում, մասնավորապես համայնքների և ռեսուրսների կառավարման ծրագիրը, ծրագրեր կան նաև էլեկտրաէներգիայի, պետֆինանսների կառավարման, ճանապարհների վերականգնման ոլորտներում:

Ժան-Միշել Ապպին ասաց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ակնառու դարձրեց երկրում տնտեսական աճի տարբեր ուղղությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` անհրաժեշտ է իրականացնել ծրագրեր, որոնք եկամուտ են բերում, որպեսզի հասարակությանը աջակցություն ցուցաբերվի աղքատության հաղթահարման գործում: «Գյուղատնտեսությունը կարող է կարևոր դեր խաղալ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացում»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---