Աբովյանի գազապահեստ-կայանում 2011 թվականին ավելացել են պահեստավորված գազի ծավալները

Աբովյանի գազապահեստ-կայանում 2011 թվականին ավելացել են պահեստավորված գազի ծավալները

PanARMENIAN.Net - Ինչպես նշվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ծավալի ավելացումը պայմանավորվեց գազապահեստարանում ամենամեծ ու տարողունակ նոր հորի կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել էր դեռևս 2006 թվականին և շահագործմանը հանձնվեց անցած տարվա հոկտեմբերին:

Ստորգետնյա գազապահեստարանի տարողունակությունը ներկայում հասցվել է 140 մլն. խ. մ-ի:

2010 թվականի ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով ներդրվել է 643 մլն դրամ:

2011-2013 թվականներին կշարունակվեն լվացման աշխատանքները ևս երկու ստորգետնյա հորերում, ինչը երեք տարի անց հնարավորություն կընձեռի ևս 42-43 մլն խոր.մ-ով ավելացնել գազի պահեստավորման ծավալները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---