26 հունվարի 2011 - 10:27 AMT
ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ վավերացրել է ՌՀՍ մասին պայմանագիրը

Հունվարի 25-ին ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ-3) կրճատման մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը:

Պետդուման նաև քննարկել և հաստատել է «ՌԴ Պետդումայի դիրքորոշումը Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման ու սահմանափակման մասին» հայտարարությունը, որը պատգամավորները առաջարկել են կցել ՌՀՍ մասին նոր պայմանագրի վավերացման մասին փաստաթղթին:

Երկրորդ ընթերցման ժամանակ Պետդումայի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ վավերացման մասին օրինագծում հինգ հոդված է ավելացվել:

Այժմ, վավերացումից հետո ՌԴ նախագահը ՌՀՍ նոր պայամանգրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ընդունի ազգային ռազմավարական միջուկային ուժերի զարգացման ծրագիրը, հաղորդում է VOA News-ը: