26 հունվարի 2011 - 11:02 AMT
Ով չգիտի խաղի կանոնները, տեղ չունի դեղատնային բիզնեսում

Իրեն հարգող ցանկացած դեղատուն, ավելի ճիշտ նրա ղեկավարությունը, թույլ չի տա իրեն խախտել խաղի կանոնները՝ այն է, աշխատել ըստ սահմանված նորմերի ու չափանիշների: Նման բան իրենց կարող են թույլ տալ միայն անփորձ նորեկները. սակայն ինչպե՞ս նրանք պետք է դիմակայեն 12 կառույցների կողմից իրականացվող ստուգումներին:

Առաջին հերթին ներմուծվող դեղորայքի որակին 1997թ. ի վեր հետևում է Դեղգործակալությունը, որի աշխատանքը թույլ տվեց կանոնակարգել դեղերի ներմուծումը: Սակայն գլխավոր վերահսկողը ՀՀ առողջապահության նախարարությունն է, որի ստուգումները անկանոն են և չկա հստակ սահմանված ժամանակացույց: Հարկ է նշել, որ դեղատներ է այցելում նաև «Սանէպիդկայանը», ինչպես նաև հրշեջներն ու թմրանյութերի դեմ պայքարի մարմինների ներկայացուցիչները:

Ավելին, իրեն հարգող ցանկացած դեղատուն թույլ չի տա առանց դեղատոմսի դեղեր վաճառել, եթե այդ դեղորայքը ազատ վաճառքում չէ: Ինչ վերաբերում է կենսական հավելուկներին, ապա այստեղ ամեն ինչ այլ է: Պարզվում է, որ Եվրոպայում արդեն անցում է կատարվել կենսահավելուկներին, որոնք առավել լավ են ընկալվում օրգանիզմի կողմից, քան սինտետիկ դեղերը: Մեր քաղաքացիները այնքան էլ դրական չեն գնահատում այդ գործոնը: Այստեղ ևս պետք է զգուշավոր լինել, քանի որ կարելի է օգտագործել լիցենզավորված հավելուկները, որոնք մակնշված են և համապատասխանում են GMP չափանիշին: Այստեղ առավելությունը տրվում է եվրոպական արտադրության կենսական հավելուկներին, ոչ թե՝ ռուսական: