«Օսկարի» անվանակարգերի քանակությամբ առաջատար է «Արքան խոսում է» ֆիլմը

«Օսկարի» անվանակարգերի քանակությամբ առաջատար է «Արքան խոսում է» ֆիլմը

PanARMENIAN.Net - Թոմ Հուպերի «Արքան խոսում է» ֆիլմը դարձել է «Օսկարի» անվանակարգերի քանակությամբ առաջատարը: Ֆիլմը կարող է ստանալ 12 մրցանակ, այդ թվում` տարվա լավագույն ֆիլմ մրցանակը, հաղորդում է «Օսկարի» պաշտոնական կայքը: Տարվա լավագույն ֆիլմ կարող են դառնալ նաև Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը», Դարեն Արոնովսկու «Սև կարապը» , Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբը»:

Լավագույն դերասան անվանակարգում ներկայացված է Քոլին Ֆերտը, որը «Արքան խոսում է» ֆիլմում մարմնավորել է բրիտանացի Գեորգ 6-րդ թագավորին: Բացի նրանից, տարվա դերասան կարող է դառնալ Հավյեր Բարդեմը («Բյութիֆուլ»), Ջեսի Այզենբերգը («Սոցիալական ցանց») և Ջեյմս Ֆրանկոն («127 ժամ»):

Լավագույն դերասանուհի անվանակարգում ներկայացված են Նատալի Պորտմանը («Սև կարապ»), Անետ Բենինգը («Երեխաները լավ են»), Նիկոլ Քիդմանը («Ճագարի բույնը»), Ջենիֆեր Լոուրենսը («Ձմեռային ոսկոր») և Միշել Ուիլյամսը («Երկնագույն Վալենտինը»):

«Օսկարի» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 27-ին հոլիվուդյան «Կոդակ» թատրոնում: Այն վարելու են երիտասարդ աստղեր Ջեյմս Ֆրանկոն և Էնն Հեթաուեյը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---