26 հունվարի 2011 - 11:14 AMT
Հունվարի 26-ին Դավոսում աշխատանքն է սկսում Համաշխարհային տնտեսական համաժողովը

Հունվարի 26-ին Դավոսում բացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն արդեն դարձել է պետական գործիչների, բիզնեսի առաջատարների և անվանի փորձագետների ավանդական հանդիպման վայր:

Այս տարի ՀՏՀ-ն հավաքել է խոշորագույն համաշխարհային ընկերությունների ռեկորդային քանակությամբ ղեկավարների` շուրջ 1400 թոփ մենեջերների: Դրա պատճառը ճգնաժամի հետևանքները քննարկելու ձգտումն է և այն փաստը, որ ոչ մի տնտեսական համաժողով երբևէ չի հավաքել նման քանակությամբ համաշխարհային առաջնորդների:

Ինչպես հայտնել է մամլո ասուլիսում Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, իր տվյալներով, հայ գործարարները չեն մասնակցում այդ համաժողովին: